Ո՞վ ենք մենք – Արցախը ապրեցնելու հանձնառությամբ անձիք, որոնք ձեռնամուխ են լինում Արցախը արագ ոտքի կանգնեցնելու և ապրելով հաղթելու տեսլականի իրականացմանը:
Ի՞նչ ենք անում – Իրականացնելու ենք ծրագրեր, որոնք ոգի և ուժ կտան արցախաբնակ մեր հայրենակիցներին, ինչպես նաև կուղեկցեն նրանց՝ արժանապատիվ ապրելու իրենց հանձնառության ճանապարհին։
Ի՞նչու – Որովհետև Արցախը սոսկ տարածք չէ, Արցախը սոսկ հող ու ջուր չէ, այլ հայոց արժանապատվությունն է, իսկ Արցախում ապրող և Արցախը ապրեցնող մարդիկ՝ այդ արժանապատվության ողնաշարը:
Ու՞մ համար – Բոլոր նրանց, ովքեր ապրեցնում են Արցախը՝ այնտեղ ապրելով, բոլոր նրանց, ովքեր ուժ են ստանում Արցախից, բոլոր նրանց, ովքեր հայ են համարում իրենց և գիտակցում են Արցախի հզորացման նշանակությունը հայոց երկրի և հայոց պետականության համար։
Ո՞րտեղ – Հայոց հայրենիքի մաս Արցախում
Ե՞րբ – Շարունակաբար, ծրագիր առ ծրագիր, քանի դեռ գործում է հիմնադրամը, ու նաև դրանից հետո..․
Ինչպե՞ս – Օգտագործելով հայի ներուժը և բոլոր տեսակի ռեսուրսները՝ ըստ անհրաժեշտության և ծրագրի։
«Ապրելու Արցախ» Հիմնադրամ
Հիմնադիրներ՝
Մանե Թանդիլյան
Մեսրոպ Առաքելյան